Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները լայնածավալ հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի ուղղությամբ՝ հրթիռներով հարվածելով քաղաքի կենտրոնին և ծայրամասում գտնվող մի քանի բնակելի շենքերի։ Քաղաքի ղեկավարն ու վեց աշխատակից, որոնք եղել են քաղաքապետարանի շենքում, որտեղ հարվածի պահին մարդասիրական օգնություն է հավաքվել, սպանվել են։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանի վրա հարձակման մասին տեղեկությունը, նշելով՝ թիրախը եղել է «Հըզբոլլահ» շարժման զինամթերքի ստորգետնյա պահեստը։
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգն էլ հայտարարել է, որ Եվրամիությունը, որը ներգրավված է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում (UNIFIL), իր զորքերը դուրս չի բերի տարածաշրջանից։ Այդ մասին ասել է Reuters-ին։