Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ռադայում, ներկայացրել Ուկրաինայի «Հաղթանակի ծրագրի» որոշ դրույթներ: Ծրագրում կան գաղտնի լրացումներ, որոնք չեն հրապարակվում, դրանք ներկայացվել են միայն Կիևի գործընկերներին: Ընդհանուր առմամբ պլանը բաղկացած է մի շարք կետերից, այդ թվում՝ աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և անվտանգային բնույթի:
Զելենսկին հայտարարել է, որ հաղթանակի ծրագրի առաջին կետը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է, ինչը կարող է առանցքային դեր խաղալ խաղաղության հասնելու հարցում: Նրա խոսքով՝ հենց այն փաստը, որ Կիևը Հյուսիսատլանտյան դաշինքում չէ, դրդեց Ռուսաստանին ոտնձգություն կատարել Ուկրաինայի անվտանգության դեմ: «Եթե մեր գործընկերներն աջակցեն այս ծրագրին, պատերազմը կկարողանանք ավարտել հաջորդ տարվանից ոչ ուշ»,- համոզմունք է հայտնել նախագահը:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: