Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացրել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհմեդ Քեմալ Բոզայի հետ: Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական հակամարտության, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում զարգացումների և փոխադարձ հետաքրքրության այլ հարցերի շուրջ։
«Պաշտոնյաները վերահաստատել են ռուս-թուրքական գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ հաշվի առնելով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակում Անկարայի նախագահությունը:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: