ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարևորությունը երկու երկրների համար:
Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը և գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին: