Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափի փողերի լվացման համար մեղադրվում է Գյումրիի նախկին քաղաքապետը: Սամվել Բալասանյանը և նրան փոխկապակցված անձինք օրենքի խախտմամբ սեփականաշնորհել են «Սև բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը: Վարույթով անցնում է հինգ մեղադրյալ, այդ թվում՝ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։