ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձել է առգրավված և կամավոր հանձնված զենք-ռազմամթերքին՝ նշելով, որ վերջին 5 տարիների արդյունքներով հայտնաբերվել է ընդհանուր 4.054 միավոր հրազեն (2019 թ․՝ 526, 2020 թ.` 693, 2021 թ.` 751, 2022 թ.` 925, 2023 թ․՝ 1․159 միավոր), մինչդեռ 2014-ից 2018 թվականներին` 3.457. աճը կազմել է 597 միավոր կամ 17,3%:
«Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման աշխատանքներին՝ արձանագրեմ, որ 2019 թվականին հանցագործությունների բացահայտումը կազմել է` 58,0%, 2020 թվականին` 55,7%, 2021 թվականին` 57,3%, 2022 թվականին՝ 37,7%, իսկ 2023 թվականին 65,2%:
Ինչպես տեսնում ենք, վերջին 5 տարիների ընթացքում հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն ունի կայուն աճ, բացառությամբ 2022 թվականի, ինչը պայմանավորված է եղել հաշվառման մեթոդաբանության փոփոխությամբ:
Ի դեպ, բացահայտումների արդյունավետությունը վերաբերում է նաև հանցագործության կառուցվածքում հիմնական հանցատեսակներին (օրինակ` սպանություններ՝ 76,4%, սպանության փորձ` 92,3%, ավազակություն` 92,1%, կողոպուտ` 90,5%)»,- ասել է նախարարը: