Caliber.az ադրբեջանական կայքի հրապարակումը, թե Հայաստանի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում ուսումնասիրել է K2 մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը, մեր երկրում պաշտոնապես չի հաստատվել: Չնայած սրան, ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մի շարք լրատվամիջոցներ արտատպել են վիճահարույց այդ տեղեկությունը: Փորձագետները ադրբեջանական այս կասկածելի աղբյուրից չհաստատված տեղեկության տարածման նպատակներից են համարում Բաքվի թեզի տարածումը, թե Հայաստանը ռազմականացվում է և վտանգներ ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։