Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող իրարից տարանջատվել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում Բելգիայի նոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոյի հետ հանդիպմանը: Նա անիրատեսական է որակել հայկական կողմի առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին»: Ալիևն ասել է, որ նման մոտեցման նախադեպեր չգիտի։ Ադրբեջանում Բելգիայի նոր դեսպանը նշել է, որ Բրյուսելը շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված տարածաշրջանային կայունությամբ։ Նշելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում վերջին տարիների առաջընթացը՝ դեսպանն ընդգծել է, որ Բելգիան խրախուսում է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։