Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ հանդիպման ժամանակ նախագահ Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը կառավարության առաջնահերթություններից է:
«Իրանի հետ ռազմավարական համագործակցության ձգտող երկրների, այդ թվում՝ Չինաստանի, ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Իրաքի հետ համագործակցության ընդլայնման հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է»,- ասել է նախագահը և հավելել, որ հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման համար կառավարությունը լավ նախագծեր է մշակել:
Փեզեշքիանը նշել է, որ միաժամանակ միայն հարևաններով չեն սահմանափակվում, երկխոսում են նաև աշխարհի տարբեր երկրների հետ: