Երևանի մետրոպոլիտենում այսօրվանից արդեն չեն գործում ավանդական ժետոնները: Նախապես հայտարարվել էր, որ ժետոններով վերջին անցարգելները չեն գործելու նոյեմբերի մեկից, սակայն, նախորդ շաբաթվա ուղևորահոսքի վերլուծությունը ցույց է տվել, որ արդեն կարելի է ամբողջությամբ կիրառել նոր համակարգը: Այդուհանդերձ, եթե քաղաքացիների մոտ կան ժետոններ, դրանք մինչև նոյեմբերի մեկը կարող են փոխարինվել QR կոդերով:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։