Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին ասել է, որ Բեյրութը պատրաստ է ավելացնել զորքերի թիվը երկրի հարավում՝ Իսրայելի սահմանի մոտ, Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի դեպքում։
«Ներկայումս մենք ունենք 4500 զինծառայող հարավում, մենք ցանկանում ենք նրանց թիվը հասցնել 7-11 հազարի: Մենք կարող ենք դա անել հրադադարի հաստատման դեպքում»,- երեքշաբթի ասել է Միքաթին Agence France Presse-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ներկայումս իսրայելական ուժերի կողմից «կարճաժամկետ ներխուժումներ» կան հարավային Լիբանան։