Լիբանանում Իսրայելի և «Հըզբոլլահի» հակամարտությունն ազդել է նաև հայ համայնքի կյանքի վրա: Թեպետ երկրի հարավային շրջաններից ներքին տեղահանվածների թվում շատ չեն հայերը, տեղի ունեցող իրադարձություններն ազդել են համայնքի կյանքի վրա: Գաղթականների մի մասը տեղակայվել է համայնքի տարածքում: Փաթիլ Մկրտիչյանը ներկայացնում է, թե ինչպես է ձևավորված հանձնախումբը փորձում ապահովել համայնքի կարիքները: