Ադրբեջանի նախագահը Բելգիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի տարածքում տեղակայված ԵՄ դիտորդների գործունեությանը, հայտարարել, թե Եվրամիությունը պետք է չեզոքություն պահպանի հայ-ադրբեջանական խաղաղության հարցում: Ալիևը հավելել է, որ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցման սահմանին եվրոպական դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու որոշումը ԵՄ-ի նկատմամբ անվստահություն է առաջացնում Բաքվի մոտ:
«Ցավոք, Բրյուսելում՝ Եվրամիության կենտրոնակայանում, ոմանք կողմնակալություն են ցուցաբերում: Դա անարդյունավետ դիրքորոշում է, որը հեռացնում է Եվրամիությանը կարգավորման գործընթացից»,- կարծիք է հայտնել Իլհամ Ալիևը։
Նա հավելել է՝ «Հանուն Եվրամիության և Ադրբեջանի հետագա գործակցության խորհուրդ եմ տալիս չգնալ Ֆրանսիայի ճանապարհով, քանի որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Փարիզի քաղաքականությունը կործանարար է եղել և այդպիսին է նաև այժմ»,- նշել է Ալիևը։
Մանրամասները՝ տեսանյութում: