Այս տարվա ծրագրի շրջանակում, որի ընթացքում նախատեսվում է փոխարինել 500 վերելակ, 384-ը արդեն իսկ հասցեներում է, որոնցից 191-ը ՆԳՆ անվտանգության կենտրոնի դրական եզրակացությունը ստացել է: Դրանցից 154-ն արդեն իսկ շահագործման փուլում են: Այդ մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
«Մնացածի շրջանակում ընդունման-հանձնման գործընթացները շարունակվում են: 20 վերելակ այս պահի դրությամբ գտնվում են ճանապարհին և կհասնեն Երևան համայնք: Մնացած 94-ն արդեն իսկ պահեստավորված են և մոտակա շաբաթվա ընթացքում մուտք կգործեն հասցեներ:
Վստահաբար տեղեկացնում եմ, որ այս տարվա ընթացքում նախատեսված 500 վերելակը կտեղադրվի սահմանված ժամկետների շրջանակներում»,- նշեց Արսեն Կարոյանը: