Ավտոբուսների ամբողջական ժամանումը մենք կանխատեսում ենք մինչև հոկտեմբեր ամսվա վերջ: Այդ մասին ավագանու նիստին ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Դրանց մի խմբաքանակն արդեն Երևանում է: Ինչ վերաբերում է ավտոբուսների ժամանմամբ պայմանավորված հին շարժակազմերի փոփոխությանը, չնայած 171 նոր ավտոբուսների և 15 տրոլեյբուսների ժամանմանը, շարժակազմի քանակի խնդիրը մնում է ակտուալ: Այդ պայմաններում գործող ցանցի շրջանակներում որոշում է կայացվել որոշակի չափով HIGER ավտոբուսները փոխարինել, որովհետև դրանց շահագործման ժամկետն անվերջ չէ: Սակայն շարժակազմի հնարավոր քանակ գծերում ապահովելու հրամայականից ելնելով՝ HIGER-ները մասամբ փոխարինվելու են, բայց որոշակի քանակ մնալու է»,- նշեց Սուրեն Գրիգորյանը: