Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն անդրադարձավ շինթույլտվությունների խնդրին և հարց ուղղեց քաղաքային իշխանությունների զսպողական և վերահսկողական ֆունկցիաների վերաբերյալ:
«Ավագանու որոշումների շրջանակում ուզում եմ հստակ ֆիքսենք, որ ներմուծված նոր վճարները ու տուրքերը, որոնք Երևանի քաղաքապետարանի ավագանին ընդունել է կառուցապատողների և կառուցման վերաբերող շինթույլտվությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների վերաբերյալ, էականորեն զսպել են կառուցապատման ծավալները: Սա ուզում եմ արձանագրենք, սա փաստ է: Երևանի քաղաքապետարանը այս տարի պլանավորված մոտ 17 մլրդ դրամ տուրք և վճար է հավաքելու այդ ծրագրերից: Շատ բազմոցային կառուցապատողներ ուղղակի հրաժարվել են այս նախաձեռենություններից այս տուրքերի շնորհիվ»,- նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: