ՆԳ նախարար Վահե Ղազարանը ներկայացրել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների պատկերը:
«2019 թվականին` 74 դեպք, 2020 թվականին` 83, 2021 թվականին` 57, 2022 թվականին` 67, 2023 թվականին` 94: Միջինում աճը կազմել է 18,7%:
Նշված դեպքերից, ըստ 2022-2023 թվականների տվյալների, 2022 թվականին 67 դեպքից օրինական հրազենով է կատարվել 27-ը կամ 40,3 %-ը, իսկ 2023-ին` 94 դեպքից` 44-ը կամ 46,8 %-ը: Օրինական 71 զենքերից 67-ը եղել են ակոսափող և ողորկափող որսորդական զենքեր, և միայն 4-ը` մարտական ատրճանակ:
Ի դեպ, շատ դեպքերում հնչեղություն են ստանում հրազենով կատարված այնպիսի հանցագործության դեպքեր, որոնց հետագա քննությամբ պարզվում է, որ իրականում հրազենի փոխարեն գործադրվել է պնևմատիկ կամ գազային ատրճանակ: Արձանագրեմ, որ դրանց ձեռքբերումը մի դեպքում առհասարակ չի պահանջում թույլտվություն, իսկ մյուս դեպքում ունի հասանելի թույլտվության ընթացակարգ»,- ասաց նախարարը: