Բրյուսելը հատուկ ուշադրություն է դարձնում Արևմտյան Բալկանյան երկրներին, քանի որ այս տարածաշրջանը միաժամանակ գտնվում է Արևմուտքի, Չինաստանի և Ռուսաստանի ազդեցության տակ, գրում է Euronews-ը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում, ԵՄ-Արևմտյան Բալկանների գագաթնաժողովի շրջանակում, հյուրընկալել է վեց պետության ղեկավարներին։
Բանակցություններին մասնակցել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ անդամ ինը երկրի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումը, որն անցկացվում է 2014 թվականից, նպատակ ունի Եվրամիությանն ավելի մոտեցնել Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան և Չեռնոգորիան։
Գագաթնաժողովում նախատեսվում է ստորագրել ընդհանուր տարածաշրջանային շուկա ստեղծելու գործողությունների ծրագիր և շարժունակության նոր համաձայնագիր, ներառյալ՝ բարձրագույն կրթության հասանելիությունը: