Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին ԵՄ երկրների միջև տարաձայնություններ կան Իսրայելին զենք մատակարարելու արգելքի շուրջ՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` մեկնաբանելով Ֆրանսիայի և Իսպանիայի համապատասխան կոչերը։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր կոչ է արել Եվրամիության մյուս անդամներին արձագանքել Մադրիդի և Իռլանդիայի խնդրանքին՝ կասեցնելու Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագիրը Գազայում և Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով: Սանչեսը նաև կրկնել է միջազգային հանրությանն ուղղված կոչերը՝ դադարեցնելու Իսրայելին զենքի վաճառքը։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: