Պետությունը այն հացը ստեղծելու գործիքն է, որը քաղաքացուն իր երկրում պետք է պահի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովրդավարական դպրոցի մասնակիցների առջև բանախոսության ընթացքում: Վարչապետը մանրամասն վերլուծության է ենթարկել «որտեղ հաց, այնտեղ կաց» կարգախոսը, եզրակացնելով, որ չի կարելի այն հակադրել պետության, հայրենիքի գաղափարին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: