Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ամերիկյան առաջադեմ հակահրթիռային համակարգի հետ միասին՝ զորք կուղարկի Իսրայել: Նման որոշման նպատակն է ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը Իրանի կողմից հրթիռային հարձակումներից հետո: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ այս քայլը կոչված է պաշտպանելու Իսրայելը:
Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները վտանգի տակ է դնում իր զինվորականների կյանքը՝ նրանց տեղափոխելով Իսրայել: «Թեև մենք վերջին օրերին հսկայական ջանքեր ենք գործադրել մեր տարածաշրջանում համապարփակ պատերազմը զսպելու համար, ես հստակ ասում եմ, որ սահմանափակումներ չունենք մեր ժողովրդին և մեր շահերը պաշտպանելու հարցում»,- գրել է Արաղչին X-ի իր էջում:
Միջազգային այլ իրադարձությունները՝ տեսաշարում: