Նորակառույցը կստանա ավարտական ակտ, եթե կատարել է նախագծով հաստատված տարածքի կանաչապատման՝ քաղաքապետարանի պահանջը: Այս կարգը արդեն կես տարի է, ինչ պարտադիր է բոլորի համար:
Կիսաանապատացող Երևանում ահռելի շինարարության ծավալներին զուգահեռ, սեփականատերերը անտեսել են կանաչ տարածքների ստեղծումը և առանց ավարտական ակտի վաճառել բնակարանները:
Այս խնդրին են բախվել բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքապետարանից առայժմ զգուշացնում են կառուցապատողներին՝ տարիներ ի վեր բաց թողածը ավարտին հասցնելու համար:
Մայրաքաղաքում կանաչ տարածքների կեսն է մնացել, քաղաքային իշխանությունը անտառվերականգման ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի մի քանի հատվածում, բայց և արձանագրվում են անօրինական ծառահատումների դեպքեր:
Ծառ հատելու տուգանքը մոտ 100 հազար դրամ է: Տուգանքի շեմը բարձրացնելու անհրաժեշտություն են տեսնում քաղաքի կանաչապատման պատասխանատուներն ու բնապահպանը:
Օրերս Դավթաշենում քաղաքացին սղոցել էր 48 ծառ, դեպքը բացահայտվել էր պատահական զուգադիպությամբ:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան