Քաղաքային տրանսպորտի պարկը համալրվել է նոր ավտոբուսներով ու տրոլեյբուսներով, 32 շարժակազմերը երթուղի կմտնեն շուտով, երկու շաբաթից էլ տեղ կհասնի ևս 171 ավտոբուս ու տրոլեյբուս:
Մայրաքաղաքի տրանսպորտի պարկի վերազինման ավարտի համար կպահանջվի ևս 150-200 նոր շարժակազմ, տեղեկացրել է քաղաքապետ Ավինյանը:
Եկող տարվանից ամբողջությամբ կգործարկվի միասնական տոմսային համակարգը, ուղեվարձի ավելացում կլինի, սակայն քաղաքացիները չեն զգա դրա բեռը, վստահեցրել է Ավինյանը, նշել` առձեռն ուղեվարձից հրաժարվելու դեպքում կբացառվի ստվերը:
Հեղինակ՝ Անի Օհանյան