Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունների լարման ֆոնին Բաքուն դեմքով շրջվում է դեպի այն երկրները, որոնք իր վրա ճնշում չեն գործադրում:
Հարևան երկրի արտաքին քաղաքական այս դիրքավորումը մասնագետները բնական են համարում. եթե Ադրբեջանը շարունակի Արևմուտքի հետ հարաբերությունները պահպանել, պետք է Արևմուտքի սխեմայով լուծի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցը: Բայց սա չէ Ադրբեջանի ուզածը:
Բաքուն բացահայտ քննադատություններ է հնչեցնում նաև Եվրամիության առաքելության ուղղությամբ, որի ներկայությունը մեր երկրում շղթայում է Ադրբեջանի ձեռքերը: Ադրբեջանական հայտարարություններին ակտիվորեն ձայնակցում է նաև ռուսական կողմը։
Փորձագետների խոսքով՝ սա ցույց է տալիս, թե ինչքան մեծ խոչընդոտ է այդ առաքելությունը Հայաստանի դեմ ագրեսիվ նպատակները իրականացնելու համար։ Վստահեցնում են՝ ստեղծված իրավիճակում մեծանում են խաղից առավելագույնս օգուտ քաղելու՝ Հայաստանի դիվանագիտական հնարավորությունները։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան