Նախորդ տարիներին «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացրած գեղեցկուհիները առաջարկում են Հայաստանի անունից դիմել միջազգային կազմ-կոմիտեին, որպեսզի մեր երկրի մասնակցությունն այս տարի չեղյալ հայտարարվի: Խնդիրն այն է, որ Հայաստանի ազգային մրցույթն անցկացվել է Մոսկվայում, հաղթողն էլ ռուսաստանցի մոդել է:
Մրցույթի կազմակերպիչն, ի դեպ, նույնպես ռուսաստանցի է, որը, օգտվելով միջազգային մրցույթի՝ արտոնագրի հետ կապված փոփոխություններից, ձեռք է բերել Հայաստանի և Էստոնիայի ներկայացուցիչներին ընտրելու իրավունքը: Այդուհանդերձ, մրցույթն անցկացրել է նույնիսկ գործող կարգի խախտումներով:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան