Հայաստանը քայլ առ քայլ բարձրացնում է ինքնիշխանության մակարդակը։ Հայաստանի ղեկավարի մոսկովյան վերջին այցի արդյունքներն են վերլուծում փորձագետները։
Մի քանի սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերի 8-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում։
Դրանցից ամենաէականն այն է, որ հայ-իրանական հսկիչ-սահմանային կետում այսուհետև հսկողություն են իրականացնելու Հայաստանի սահմանապահները։ Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանին ռուսաստանցի սահմանապահների հետ հսկողություն են իրականացնելու Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։
Եվ վերջապես, կարևոր է համարվում, որ Փաշինյանը մտահոգություն է հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ։
«Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է»,- նշել է Հայաստանի ղեկավարը՝ հակադարձելով Կրեմլի խոսնակի՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան