«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված TriFest սպորտային փառատոնով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Միջոցառման մասնակիցներին է միացել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Փառատոնը ներառում է մանկական վազք, մեծահասակների վազք, հեծանվով անջատ մեկնարկ (Time Trial) և դուատլոն՝ ապահովելով ակտիվ ժամանց ու մասնակցության հնարավորություն բոլորի համար:
Փառատոնի շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացվել նաև Հրազդանի կիրճում դիտարկվող սպորտային անկյունի նախագիծը: Նախաձեռնությունը՝ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցինն ու «Թրայքլաբ»-ինն է: Մարզական հանգստի գոտին նախատեսվում է նվիրել քաղաքին՝ նպաստելով համայնքի սպորտային կյանքի զարգացմանը: