Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 06:55-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին այրվում է շինություն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում (մոտ 60 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:39-ին, մարվել՝ 09։48-ին։
Այրվել են կահույքի հումք և թափոններ: