Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի 2806-ամյակը:
Ավինյանը տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը»։