Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից սկսել գործնական աշխատանքը կապուղիների ապահովման համար: «Խաղաղության խաչմերուկ՝ միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախագծի կարևորությունը գնալով մեծանում է, և գլոբալ փոփոխությունները նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն:
Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև շահարկվող հարցին, թե եռակողմ հայտարարության 9-րդ կետով Հայաստանի տարածքում կապուղիների անվտանգությունը արտապատվիրակված է Ռուսաստանի Դաշնությանը: Փաշինյանը ընդգծել է.
«Չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել և ծածանել, որովհետև այն ունի 9 կետ»:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։