BBC-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Լոնդոնը հետաքննում է Մեծ Բրիտանիայի հետ կապված 37 ընկերության գործունեությունը, որոնք կասկածվում են Ռուսաստանի կողմից նավթային պատժամիջոցները շրջանցելուն մասնակցելու համար: Առայժմ ոչ ոք չի պատժվել։
2022 թվականի դեկտեմբերին G7-ի երկրները, որոնց այնուհետև միացան այլ երկրներ, արգելք են կիրառել ծովով ռուսական նավթի ներկրման նկատմամբ, ռուսական նավթի գնի վերին շեմն էլ նշանակել են 60 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Այսինքն՝ այդ երկրների ընկերություններինարգելվում է մասնակցել ռուսական նավթի առևտրին, օրինակ՝ ապահովագրել բեռները, եթե մեկ բարելի վաճառքի գինը գերազանցում է 60 դոլարը։
BBC-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը 2022 թվականի դեկտեմբերից հետաքննություն է սկսել 52 ընկերության նկատմամբ, որոնք կասկածվում են արգելքը խախտելու համար:
Մինչև այս տարվա օգոստոսը 15 գործի քննությունն ավարտվել է, մնացած 37 գործով այն շարունակվում է։ Սակայն ոչ մեկի նկատմամբ դեռևս տուգանք չի նշանակվել։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը չի բացահայտել այդ ընկերությունների անունները: