Թուրքիայի նախագահը Սերբիայից վերադառնալիս ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ, հայտնել, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանին կուղարկի Աթենք՝ բանակցություններ վարելու վիճահարույց խնդիրների շուրջ: Օրակարգում կլինի նաև Էգեյան ծովի հարցը։
«Կարևոր է, որ երկու կողմն էլ առկա խնդիրները բացահայտելու և որոշակի լուծումներ գտնելու ցանկություն ունենան»,- նշել է Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Թուրքիան և Հունաստանը կարող են նվազեցնել տարածաշրջանում հակամարտությունների ռիսկը միայն բանակցությունների միջոցով։
Էրդողանը համոզմունք է հայտնել, որ բարիդրացիության սկզբունքը միասնական հաղթանակի բանալին է:
«Կարծում եմ՝ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները դեպի լավն են գնում»,- հավելել է պաշտոնյան, հավատացրել, որ իր երկիրը տարածքային հավակնություններ չունի և մինչև վերջ պաշտպանելու է սեփական իրավունքները:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում։