Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Համալսարանի պատվիրակության կազմում էին բուհի պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։