Իսրայելի բանակն ընդլայնել է երկրի հյուսիսում փակ ռազմական գոտու սահմանները։ Այնտեղ մուտքը խստիվ արգելված է։
Իսրայելական ալիքներն էլ տեղեկացնում են, որ Միացյալ Նահանգները որոշել է Իսրայելում տեղակայել հակահրթիռային THAAD համակարգեր՝ Իրանից ևս մեկ հարձակման դեպքում բալիստիկ հրթիռներ որսալու համար։ THAAD համակարգն ի վիճակի է 40-150 կմ բարձրության վրա պաշտպանել վտանգից։