ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ReAnimania International Animation (ReA) փառատոնին ընդառաջ Կինոյի տանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» (Flow) ֆիլմի փակ դիտմանը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնում։ ReA 16-րդ փառատոնն այս տարի կայանալու է հոկտեմբերի 20-26-ը»,- գրել է նա։