Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու Սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդեցին դատավորների հատուկ կարծիքներ: Դեմ քվեարկած միակ դատավորը՝ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, քննադատել է գործընկերներին՝ Անկախության հռչակագրին անդրադառնալու համար: Վահե Գրիգորյանը և Դավիթ Խաչատուրյանը մինչդեռ հիմնավորել են՝ Սահմանադրության նախաբանում Հռչակագրի հիշատակման հարցը Հանձնաժողովի օրակարգ է մտել բացառապես մեկ հանգամանքի՝ Սահմանադրությունում հիշատակման՝ Հայ դատի հարցի առնչությամբ:
Մանրամասները՝ Մարինե Խառատյանի ռեպորտաժում: