Ուկրաինայի նախագահը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ։ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինա ռազմական մատակարարումների հետ կապված աշխատանքը շարունակվում է:
«Ցանկանում եմ վերահաստատել Փարիզի աջակցությունն ուկրաինական դիմադրությանը ռուսական ագրեսիվ պատերազմում»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում Զելենսկին տեղեկացրել է, որ քննարկվել են Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը», մարտի դաշտում իրավիճակը և զենքի համատեղ արտադրության ոլորտում գործակցությունը:
Նա շնորհակալություն է հայտնել Փարիզին՝ Կիևին ցուցաբերած օգնության համար, միաժամանակ մտահոգություն հայտնել, որ ուկրաինական ուժերը ռազմամթերքի պակաս են զգում: Ֆրանսիայում Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի դիտարկում Արևմուտքի անվտանգության երաշխիքների դիմաց ռազմական գործողությունների դադարեցման տարբերակը:
Reuters-ը գրում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Ֆրանսիան ընդհանուր առմամբ 15000 ուկրաինացի զոնվորականի է վերապատրաստել, նաև ֆրանսիական կողմը լրացուցիչ 3 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն կտրամադրի Կիևին: