Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ շտաբի տարածքում գտնվող հաստատությունը պատահաբար է հայտնվել թիրախում։
«Իսրայելի զինվորները անմիջական սպառնալիք են տեսել և պատասխան կրակ բացել: Վտանգի աղբյուրը գտնվել է խաղաղապահներից 50 մետր հեռու»,- ասված է ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջադեպից մի քանի ժամ առաջ զինվորականները ՄԱԿ-ի խաղաղապահներին հորդորել են ապաստան գտնել: