Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմամբ Վրաստանը 10%-ի տնտեսական անկում կգրանցի՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Մեր արտաքին առևտրի մասնաբաժինը ՌԴ-ի առևտրում կազմում է 0,3 տոկոս, համապատասխանաբար, Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչ մի ազդեցություն չէր ունենա։ Ինչ վերաբերում է մեզ, տնտեսագետները համարում են, որ այդ դեպքում առաջին իսկ տարում երկրում 10 տոկոս տնտեսական անկում կգրանցվեր, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ 18 տոկոս, ինչը կհանգեցներ տնտեսական կոլապսի։ Դա էլ մեզնից պահանջում էր ընդդիմությունը և որոշ մարդիկ փակ դռների հետևում: Եվ ահա հիմա Եվրախորհրդարանը համարձակվել է այդ մասին հրապարակավ հայտարարել»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ տնտեսական խնդիրները կհեշտացնեին ընդդիմության ճանապարհը դեպի պատերազմ և իշխանափոխություն։