Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել զենքի փոխանցումն Իսրայելին՝ նշելով, որ Իսպանիան նման մատակարարումներ չի իրականացրել Գազայի հատվածում հակամարտությունն սկսվելուց ի վեր:
«Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, միջազգային հանրությունը պետք է շտապ դադարեցնի զենք արտահանել Իսրայել։ Իմ կարծիքով՝ դա հրատապ հարց է: Ցանկանում եմ կոչ անել աշխարհի երկրներին դադարեցնել զենքի փոխանցումը Նեթանյահուի կառավարությանը»,- EFE գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սանչեսը։