«Հըզբոլլահը» վերջին ժամերին 100-ից ավելի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ դրանց մի մասը խոցվել է:
Ավելի վաղ Լիբանանից ևս 200 արկ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնի է մեկ զոհի և վիրավորների մասին:
Իսրայելական զինուժն էլ հարվածել էր Բեյրութի կենտրոնական հատվածին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ ավելի քան 20 մարդ է զոհվել, 110-ից ավելին՝ վիրավորվել: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ թիրախում են եղել «Հըզբոլլահի» օբյեկտները և հրամանատարները, նշվում է, որ շարժման ներկայացուցիչներ են չեզոքացվել:
Իսրայելական կողմը հայտնել է նաև Արևմտյան ափին իսլամական Ջիհադի հրամանատարի ոչնչացման մասին: