Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկի պատճառով առնվազն 15 մարդ է զոհվել: Տեղական իշխանությունը զգուշացրել է, որ այդ թիվը վերջնական չէ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդայում շուրջ 6 միլիոն մարդու տարհանման հրահանգ է տրվել: Նահանգում, որն առանց այդ էլ օրեր առաջ տուժել էր «Հելեն» փոթորկից, լուրջ ավերածություններ կան: Մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության, ջրամատակարարման խնդիրներ կան:
Օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը: Այնուհանդերձ փոթորկի հետևանքները շատ ավելի մեղմ են, քան կանխատեսվում էր: Այժմ «Միլթոնը» Ֆլորիդայից տեղափոխվել է Ատլանտյան օվկիանոս: