24 կմ երկարությամբ ճանապարհ, 27 կամուրջ և 9 թունել. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից՝ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի 24 կմ-ը կկառուցվի Եվրասիական զարգացման բանկի 236 մլն վարկային միջոցներով: Նորակառույց ճանապարհը հնարավորություն կտա կրճատել ճանապարհի երկարությունը, այն առավել հարմարավետ ու անվտանգ դարձնել: Խորհրդարանական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել նաև վարկային այլ համաձայնագրերի:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան