Երևանում 2020-2024 թվականներին կառուցվել է շների համար առանձնացված վեց զբոսայգի՝ Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Նոր Նորքում և Քանաքեռ-Զեյթունում արդեն երկրորդն է կառուցվում, Դավթաշեն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում էլ նախագծման փուլում են:
Զբոսայգիները բաժանված են երկու մասի՝ մեծ և փոքր շների համար, որոնցում էլ, համապատասխանաբար, տեղադրվում են խաղասարքեր և վարժասարքեր:
Լուսավորություն, ջուր, ստվեր՝ կենդանիները հարմարավետ պայմաններ ունեն: