Արդարադատության նախարարությունը՝ «Ռեստարտ Իջևան» և «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդների համար հոկտեմբերի 10-14-ն ընթացող հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի շրջանակներում իրականացրել է ազդարարման համակարգի վերաբերյալ վերապատրաստում-դասընթաց՝ ներկայացնելով ազդարարման համակարգը և ազդարարման համապետական արշավը:
Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ողջունել է 14-25 տարեկան շուրջ 100 երիտասարդների համար կազմակերպված հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի կազմակերպման նախաձեռնությունը, ընդգծել է հակակոռուպցիոն պայքարում ազդարարման դերը և պետության կողմից հանձնառությունը՝ ուղղված համակարգի դերի բարձրացմանը, ներկայացրել է ազդարարման արշավի շրջանակում գրանցված արդյունքները:
ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանը վերապատրաստման շրջանակում հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի մասնակիցներին է ներկայացրել ազդարարման ինստիտուտը, նրա տեսակները, ազդարարման միասնական հարթակի առանձնահատկությունները և հարթակից օգտվելու եղանակները:
Ազդարարման համապետական արշավի հերթական վերապատրասումն իրականացվել է արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող հասարակական կազմակերպությունների միջև կնքված հուշագրի շրջանակներում: