«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը: Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվում է նրա և նրա մերձավոր ազգականի առնչությամբ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթ: Դրա շրջանակում կայացվել է նրան ձերբակալելու և վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու որոշում»,- ասաց Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, Գյումրու Սև բերդ ամրոցին հարակից հողատարածքները օտարելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ըստ դատախազության՝ գույքը օտարվել է Բալասանյանի որդուն այն դեպքում, երբ այն օտարման ենթակա չի եղել: