Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին լուրը 1Lurer.am-ին հաստատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։
«Անձնական դիմում է ազատման, պատճառներին չեմ տիրապետում»,- նշեց Շաբոյանը:
Նա որպես փոխնախարար պաշտոնավարում էր 2021 թվականի ապրիլի 16-ից: