Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում է:
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նրա և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը:
Նիստի սկզբում Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ ինքը ծանուցվել է որպես մեղադրյալ, խնդրեց պարզաբանել, թե ինչ հոդվածով է ինքը մեղադրվում: Հայտարարեց` եկել է դատարան` բարի կամք դրսևորելով:
Մինչև կպարզաբանվի, թե ինչի համար է մեղադրվում, Քոչարյանը լքեց մեղադրյալի աթոռը: