18-ամյա Նիմա Ռինջի Շերպան չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ի սահմաններում բարձրացել է Տիբեթի Շիշաբանգմա լեռան գագաթը և դարձել մի քանի տասնյակ մարդկանցից մեկը, ում հաջողվել է նվաճել աշխարհի բոլոր 14 լեռնագագաթները, որոնք, ըստ Ալպինիզմի և ժայռամագլցման միջազգային ֆեդերացիայի, ծովի մակարդակից բարձր են ավելի քան 8000 մետր։
Շերպան բարձր լեռնագնացությամբ սկսել է զբաղվել 16 տարեկանից: Նրանից պահանջվել է 740 օր բոլոր 14 գագաթները նվաճելու համար։ Յուրաքանչյուր ճամփորդության ժամանակ երիտասարդ մարզիկին ուղեկցել է նրա գործընկերը:
Պատանու խոսքով՝ «Լեռնագնացությունն ավելին է, քան աշխատանքը, այն մեր ուժի, տոկունության և ոգեշնչման վկայությունն է»: