ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Քամալա Հարիսը ժողովրդական աջակցության մակարդակով երրորդ օրն անընդմեջ 3 տոկոսային կետով առաջ է իր մրցակցից՝ Հանրապետական կուսակցության թեկնածու և Ամերիկայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփից: Այդ մասին հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով սոցհարցումների ագրեգատորի տվյալները: Չորեքշաբթի օրվա դրությամբ Հարրիսն ունի 49% աջակցություն, Թրամփը 46%։
Ավելի վաղ մի քանի օր շարունակ դեմոկրատ թեկնածուն իր մրցակցից առաջ էր անցել 2 տոկոսային կետով։
Թերթը նշում է նաև, որ Թրամփն առաջատար է տատանվող յոթ նահանգից երեքում՝ Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում և Արիզոնայում։ Հարիսն առաջատար է Փենսիլվանիայում, Նևադայում, Միչիգանում և Վիսկոնսինում: Մրցակիցների միջև տարբերությունը նվազագույն է և կազմում է 1-2 տոկոսային կետ։